Ինչպես դառնալ շահառու
2020 թվականին թշնամու կողմից սանձազերծված պատերազմից հետո Զինապահը հատուցումներ է տրամադրում`
- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին,
- զոհված կամ դատական ակտով անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի շահառուներին։
Զինծառայողի ընտանիքի շահառուներն են՝
- զինծառայողի ամուսինը,
- զինծառայողի զավակ(ներ)ը,
- զինծառայողի ծնող(ներ)ը։
Հատուցման դեպք չի համարվում, երբ զինծառայողը զոհվել կամ հաշմանդամություն է ձեռք բերել ոչ մարտական գործողությունների արդյունքում։ Շահառու կարող են դառնալ այն կամավորները կամ նրանց ընտանիքները, ովքեր պաշտոնապես զորակոչվել կամ կամավորագրվել են պատերազմի դաշտ մեկնելիս առաջ։
Հատուցում ստանալու համար շահառուները սահմանված փաստաթղթերի փաթեթ են ներկայացնում՝
- Մարզերում՝ մարզպետարանների իրավաբանական վարչություններ,
- Երևան քաղաքում՝ թաղապետարանների իրավաբանական վարչություններ,
- Արցախում՝ Պաշտպանության բանակի Սոցիալական վարչություն։
Այս կառույցներն, անհրաժեշտության դեպքում, տրամադրում են փաստաթղթային փաթեթների պատրաստման աջակցություն։ Իսկ բարդ ամուսնաընտանեկան հարաբերություններ ունեցող շահառուներին անվճար իրավական աջակցություն է ցուցաբերում Հանրային պաշտպանի գրասենյակը (հեռ. +374 10 600 713)։
Մենք հատուցում ենք նաև 2008-2016 թվականներին հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կամ զոհվածների ընտանիքներին՝ տրամադրելով միայն ամսական փոխհատուցումներ։ Հաշվարկված ամսական վճարի գումարից հանվում է պետության կողմից փաստացի տրամադրվող կենսաթոշակի գումարի չափը ու հիմնադրամի կողմից տրվում է տարբերությունը։
Սահմանված փաստաթղթերի փաթեթ
Հաշմանդամության դեպքում.
- Զինծառայողին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքն ու ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը,
- անձնագիրը կամ սոցիալական քարտը,
- հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
- բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից։
Զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի դեպքում.
- Դիմում
- մարտական գործողությունների ավարտից հետո 5 տարվա ընթացքում մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ կամօրենքով սահմանված կարգով զինծառայողին անհայտ բացակայող ճանաչվելու վերաբերյալ դատական ակտ
- շահառու հանդիսացող անձանց անձնագրերը կամ սոցիալական քարտերը,
- շահառու հանդիսացող անձանցհանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
- շահառու հանդիսացող անձանց բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից,
- եթե շահառու է զինծառայողի կինը, ապա վերջիններիս ամուսնության վկայականը,
- եթե շահառու է/են (նաև) զինծառայողի երեխաները, ապա վերջիններիս ծննդյան վկայականները,
- եթե շահառու է/են զինծառայողի՝18 տարին չլրացած քույրը կամ եղբայրը՝ վերջինիս ծննդյան վկայականը,
- եթե շահառու է/են զինծառայողի՝ անգործունակ ճանաչված քույրտը կամ եղբայրը՝ անգործունակ ճանաչելու մասին դատական ակտը,
- եթե շահառու է/ են զինծառայողի՝ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը՝ ուսումնառության վերաբերյալ տեղեկանը` տրված ուսումնական հաստատության կողմից,
- եթե շահառու է/են զինծառայողի՝ հաշմանդամ քույրը և եղբայրը՝ հաշմանդամության վերաբերյալ տեղեկանքը՝ տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից։
Տեղեկացնում ենք, որ Զինապահն իրականացնում է նաև «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը
ՀՀ կառավարության որոշմամբ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին 6 ամիս շարունակ՝ ամսական 200,000 դրամ աջակցություն է տրամադրվելու, որին կգումարվի նաև Հիմնադրամի խորհրդի սահմանած 100,000 դրամը։
«Կամուրջ» ծրագրի շահառու են դառնում այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է զինծառայողի՝ 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը:
Եզրակացությունը բժշկական հաստատությունը տրամադրում է՝ առաջնորդվելով սահմանված վնասվածքների և խեղումների ցանկով։ «Կամուրջ» ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո զինծառայողի 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու դեպքում զինծառայողը Զինապահից կստանա ամբողջական հատուցումը, որից կհանվի «Կամուրջ»-ի շրջանակում ստացված գումարը:
Ծրագրի շահառու դառնալու համար զինծառայողը կամ ընտանիքը որևէ հաստատություն դիմելու կարիք չունի. նրանց հետ կապ կհաստատեն Պաշտպանության նախարարությունից։
«Կամուրջ» ծրագիրը հատուցում է նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։
Նրանց ընտանիքներին ևս, 6 ամիս շարունակ, ամսական 300,000 դրամ ֆինանսական աջակցություն կտրամադրվի։ Կամուրջ ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո դատարանի կողմից զինծառայողի անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում օրենքով նախատեսված շահառուները Զինապահից կստանան ամբողջական հատուցումները, որից կհանվի «Կամուրջ»-ի շրջանակում ստացված գումարը:
Այս ծրագրի շահառու դառնալու համար ոչ մի տեղ դիմելու անհրաժեշտություն չկա։ Հատուցումները տրամադրվում են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանում անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։